-Չկալով` «չկա love»(չկա սեր): Այսպես են սովորաբար լոռեցիք կատակում, երբ անծանոթ մեկին առաջին անգամ ուղեկցում են Չկալով գյուղ:
Իրականում գյուղը տեղով մեկ սեր է` իր հյուրասեր ու աշխատասեր մարդկանցով:
Չկալովում օրերի տաքանալն ուղիղ համեմատական է բնակչության աճին:
Առաջինը 82-ամյա Սիրուշ տատն է Վանաձորից վերադառնում գյուղ, որ տեր կանգնի իր այգուն ու վարդերին: Իսկ ուսումնական տարին ավարտելուն պես 14-ամյա Սուրենն է արդեն եղբոր հետ Չկալով գալիս: Հետո ամերիկաբնակ չկալովցիներ են գալիս, ու գյուղը կյանքով է լցվում:
Չկալովը երբեք այդքան մարդաշատ չի լինում, որքան ամառային արձակուրդների ժամանակ:
Բուրդ չփխելու սեզոնը Չկալովում պաշտոնապես հայտարարված է բաց: Հասմիկ Ալավերդյանը հետ չի մնում գյուղի ավանդույթներից:
Վոլոդիա Մխիթարյանը երկու տարի է, ինչ վերջնական հաստատվեց հայրական գյուղում: Դեռ տունն է կարգի բերում ու նորից այգի հիմնում:
Գյուղի դիրքը հարմարավետ է անասնապահության համար: Հողագործությամբ այստեղ քիչ են զբաղվում:
16-ամյա Վլադիմիրի ամառային զբաղմունքներից մեկն էլ խոտհունձն է: Այս գործում ավելորդ ձեռքերը չեն խանգարում երբեք:
Սուսաննան փիփերթ է մաքրում: Ասում է՝ շատ առողջարար է, ու ինքը պատրաստման իր բաղադրատոմսն ունի:
Անին Չկալովի մշտական բնակիչներից է։ Թութը թափ տալու գործընթացն իրականացվում է նրա անմիջական ղեկավարությամբ:
Տեսարան Չկալովից:
Մերին, Սուրենն ու Անին կերակրում են մի քանի րոպե առաջ ձվից դուրս եկած ճտերին:
7 -ամյա Նարեկը պապիկի աջ ձեռքն է և այգում, և շինարարության գործերում:
«Էս մեկն իմ «օժիտի չամադանն» ա, էս սևն էլ` ամուսնուս «բանակի չամադանը»: Սենց պահում եմ…»,- ասում է 82-ամյա Սիրուշ տատը:
Գյուղում փակ դռների մի մասն ամռանը բացվում է, իսկ որոշները տարիներով փակ են մնում:
Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա
Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար: