
Կրթություն
ՔՈԱՖ-ը հզորացնում է համայնքների երիտասարդությանը՝ տրամադրելով այնպիսի ծրագրերի հասանելիություն, որոնք խթանում են նախադպրոցական տարիքից մինչև անձնային աճի և մասնագիտական զարգացման փուլում գտնվող երիտասարդներին:


ՔՈԱՖ-ը հնարավորության այնպիսի դռներ է բացում ուսանողների առաջ, որ նախկինում նրանք երբևէ չէին էլ կարծում, թե հնարավոր է:

ՔՈԱՖ-ը հնարավորություն է ընձեռում ուսանողներին հաջողել ինչպես իրենց համայնքներում, այնպես էլ միջազգային հարթակներում:

ՔՈԱՖ-ի ծրագրերում առանձնապես կարևորվում է գիտելիքներն ու հմտությունները համայնքին վերադարձնելու գաղափարը։
ՍՄԱՐԹ մոդել. զարգացնելով համայնքները
Մեր ՍՄԱՐԹ մոդելի շրջանակում մենք ստեղծում ենք տարածաշրջանային կենտրոններ, որտեղ ուսանողները սովորում, բացահայտում և ձեռք են բերում զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ։ ՍՄԱՐԹ-ում ուսանողները ձեռք են բերում ժամանակին համահունչ հմտություններ՝ գործնական, նախագծահեն ուսուցման միջոցով։


Խթանել ստեղծարարությունը և զարգացնել կարևոր հմտություններ
Համակողմանի հասանելիություն կրթությանը, սոցիալական ծառայություններին և տնտեսական հնարավորություններին։
ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը գտնվում է Լոռիում, նախատեսվում է ևս 3 նոր կենտրոնի կառուցում (մինչև 2028 թ.)։
Անգլերենի ծրագրեր



Կրթաթոշակ և կարիերայի զարգացում

Մեր շրջանավարտներն իրենց ՔՈԱՖյան ճամփորդությունը շարունակում են նույնիսկ դպրոցից հետո։ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք նրանց մասնագիտական կրթություն ստանալու և խոստումնալից անձնային աճ գրանցելու հարցում:
Ամբողջական և մասնակի կրթաթոշակներ, որոնք տրամադրվում են ուսանողների ակադեմիական առաջադիմության և այլ ձեռքբերումների հիման վրա:
Մենթորություն, մասնագիտական վերապատրաստում և փորձնակություն անցնելու հնարավորություն:
Ուսանողների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք նպաստում են իրենց համայնքների զարգացմանը:
Պատմություններ
Տեղական դրամաշնորհային ծրագիր՝ համայնքին աջակցելու նպատակով
Ի հավելումն մեր հիմնական ծրագրերի՝ ՔՈԱՖ-ը աջակցում է որոշ համայնքների արտադպրոցական ակումբներին՝ տրամադրելով դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տալիս տեղի մանկավարժներին կազմակերպել կենսունակ և հմտություններ զարգացնող ծրագրեր։
Այս պահին ուշադրության կենտրոնում են հետևյալ ոլորտները (որոնք չեն սահմանափակվում միայն ներքոնշյալով)

Ռոբոտաշինություն և ծրագրավորում
Ուսանողներին ծանոթացնել կոդավորման և ինժեներության հիմունքներին:

Կատարողական արվեստ
Քաջալերել երեխաների ինքնարտահայտվելու կարողությունը:

Նկարչություն և վիզուալ արվեստ
Աջակցել արվեստի միջոցով ինքնաարտահայտմանը և պատկերների լեզվի ըմբռնմանը։