Միացի՛ր մեր թիմին

Միացեք մեր թիմին

Տարբերություն մտցրեք

Դարձի՛ր փոփոխության շարժիչ ուժ

Կարդալ ավելին

Քո կարիերայի հաջորդ կանգառը՝ ՔՈԱՖ-ում

Ավտոմեխանիկ

Ավտոմեխանիկ

Եթե ավտոմեխանիկ ես, ունես առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ և տիրապետում ես մեքենաների տեխնիկական կառուցվածքին, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի ավտոմեխանիկի դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

  • Ամենօրյա երթերի ավարտին մանրակրկիտ զննել մեքենաները և տեխնիկական վիճակի գրանցամատյանում կատարել համապատասխան նշումներ մեքենայի արտաքին տեսքի, ընթացամասերի, այլ աշխատանքային մասերի տեխնիկական վիճակի վերաբերյալ։
  • Թերությունների, վնասվածքների և այլ անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում տեղեկացնել ավտոտնտեսության ղեկավարին։
  • Երթերի մեկնարկից առաջ վարորդին/ներին զգուշացնել տվյալ մեքենայի/ների հնարավոր թերությունների կամ նախկինում վերհանված խնդիրների մասին և երթի ավարտից հետո վարորդներից բանավոր կարգով ճշտել մեքենաների վերաբերյալ տեղեկություններ և անհանգստություններ։
  • Գրանցամատյանում վարել մեքենայի կարգավիճակի մասին ժամանակագրություն։
  • Իրականացնել տրանսպորտային միջոցների վերանորոգում։
  • Ժամանակին կատարել տրանսպորտային միջոցների պահեստամասերի փոխարինում։
  • Պարբերական կապ ապահովել Հիմնադրամի հետ համագործակցող սերվիսային կենտրոնի համապատասխան մասնագետների հետ։
  • Մեքենայի վտանգավոր աստիճանի տեխնիկական անհամապատասխանության դեպքում անհապաղ տեղեկացնել ավտոտնտեսության ղեկավարին մեքենան երթից հանելու անհրաժեշտության մասին։
  • Պահպանել անվտանգության և որակի ստանդարտները։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ հունվարի 31-ի օրվա ավարտն է։

Վարորդ

Վարորդ

Եթե վարորդ ես, ունես «D» կարգի վարորդական իրավունք և 3 տարվա ուղևորափոխադրումների փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի վարորդի դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

  • Իրականացնել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ուսանողների ուղևորափոխադրումներ՝ ըստ նախապես տրամադրված ցանկի և համայնքների։
  • Խստորեն պահպանել երթերի իրականացման ժամանակացույցը։
  • Համապատասխան ակտով կատարել տրանսպորտային միջոցի ընդունում-հանձնում։
  • Ամեն աշխատանքային օր մասնակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննման գործընթացին և մասնակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկմանը։
  • Հետևել տրանսպորտային միջոցի անխափան շահագործմանը և մեքենայի մաքրությանը։
  • Խստորեն պահպանել ճանապարհատրանսպորտային երթևեկության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված երթևեկության կանոնները։
  • Հետևել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված ուղևորների հետ հաղորդակցման կանոններին։
  • Ամեն աշխատանքային օր անցնել պարտադիր բժշկական զննում։
  • Անցնել վերապատրաստումներ։
  • Կատարել անմիջական ղեկավարի առանձին ծառայողական հանձնարարականները։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ի օրվա ավարտն է։

Ծրագրավորման ծրագրավար

Ծրագրավորման ծրագրավար Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Եթե ծրագրավորման մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրավորման ծրագրավարի դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

  • Մշակել ծրագրավորման ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ինչպես նաև դրանց կից տեսական և գործնական բովանդակություն:
  • Հընթացս ստեղծել և բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները։
  • Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված գնահատման ռուբրիկները։
  • Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ:
  • Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
  • Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ:
  • Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
  • Բազմամասնագիտական թիմի աջակցությամբ՝ աշխատել և մշակել համապատասխան բովանդակություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար:
  • Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
  • Արդյունավետ աշխատել նախագծահեն ուսումնառության մասնագետի հետ՝ կրթական ծրագրի նպատակներին և վերջնարդյունքներին համապատասխան նախագծերի պլանավորման և իրականացման աշխատանքների շրջանակում:
  • Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ շարունակաբար համագործակցելով և սեփական փորձառությունը կիսելով այլ ծրագրավարների հետ։
  • Մասնակցել հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ի օրվա ավարտն է։

ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի Կանյոն սրճարանի համակարգող

ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի Կանյոն սրճարանի համակարգող

Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես աշխատել մարդկանց հետ աշխատել, գնահատում ես որակյալ սպասարկումը և կազմակերպչական աշխատանքը, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Այցելուների կենտրոնի Կանյոն սրճարանի համակարգողի դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

  • Ապահովել բարեկիրթ սպասարկում և խթանել այցելուների գոհունակությունը՝ կիրառելով մասնագիտական ​​հաղորդակցման հմտությունները:
  • Բարեհամբյուր ողջունել և սպասարկել Այցելուների կենտրոնի սրճարանի հաճախորդներին, տրամադրել խորհրդատվություն առկա ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ:
  • Վերահսկել դրամարկղի աշխատանքը, ընդունել վճարումները և աշխատել վճարային համակարգերի հետ՝ խստորեն հետևելով ընդունված պայմաններին և ընթացակարգերին:
  • Կազմակերպել օրական և ամսական ֆինանսական հաշվետվություններ:
  • Կազմակերպել միջոցառումներ՝ ի նպաստ սրճարանի վաճառքի արդյունավետության:
  • Անհրաժեշտության դեպքում պատրաստել և հաճախորդներին մատուցել սննդամթերք և ըմպելիք՝ ներառյալ սենդվիչներ, սուրճ, թեյ և այլն:
  • Շարունակաբար ուսումասիրել և սովորել սննդամթերքի և ըմպելիքների պատրաստման և մատուցման նոր մեթոդների մասին՝ սննդի որակը բարելավելու համար:
  • Ցուցաբերել ներգրավվածություն կենտրոնի այլ գործառույթներում՝ այդ թվում՝ կենտրոնում առկա այլ ապրանքների վաճառքի իրականացում՝ ըստ անհրաժեշտության։

ՍՊԱՍՈՒՄԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունվարի 31-ի օրվա ավարտն է։

Նախագծահեն ուսումնառության մասնագետ

Նախագծահեն ուսումնառության մասնագետ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Եթե դու կրթական նորարարությունների փորձառու մասնագետ ես, տիրապետում ես նախագծային ուսուցման (PBL) մեթոդաբանությանը, ունես վերլուծական և ստեղծարար մտածողություն և ցանկանում ես քո փորձն ու գիտելիքը ներդնել Հայաստանի գյուղական համայնքների կրթության զարգացման գործում, ապա ՔՈԱՖ-ի (Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) ՍՄԱՐԹ նախագծահեն ուսումնառության մասնագետի պաշտոնը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

  • Նախագծահեն ուսումնառության (ՆՈՒ) մեթոդաբանության մշակում և իրականացում
  • Ծրագրավարների վերապատրաստում և մասնագիտական աջակցություն
  • Կենտրոնի ուսանողների ներգրավման և ուսուցման կազմակերպում
  • Գնահատման և արդյունավետության վերլուծություն
  • Համագործակցություն և շահագրգիռ կողմերի ներգրավում
  • Նորարարություն և հետազոտական աշխատանք
  • Ամառային ծրագրերի կազմակերպում

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ դեկտեմբերի 7-ի օրվա ավարտն է։

Հյուրանոցի ադմինիստրատոր

Ադմինիստրատոր ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում

Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես համապատասխան փորձ և փնտրում ես հնարավորություն միանալու այնպիսի թիմի, որը համադրում է բարձրակարգ սպասարկումն ու սոցիալական ազդեցությունը, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում  ադմինիստրատորի դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

  • Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
  • Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգրիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
  • Ընդունել վճարումներ՝ հետևելով սահմանված ֆինանսական ընթացակարգերին։
  • Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
  • Սերտորեն համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ երաշխավորելու, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։
  • Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ նոյեմբերի 30-ի օրվա ավարտն է։

Ինչո՞ւ միանալ ՔՈԱՖ-ին

Վերափոխող աշխատանքային փորձ

Միացի՛ր ՔՈԱՖ-ին, բացահայտի՛ր կարիերայի զարգացման նոր հնարավորություններ դրական միջավայրում և նպաստի՛ր Հայաստանի գյուղական համայնքները զարգացնելու մեր առաքելությանը:

Մասնագիտական աճի հնարավորություններ

ՔՈԱՖ-ը նպաստում է քո մասնագիտական աճին։ Օգտվի՛ր մասնագիտական զարգացման հնարավորություններից՝ մասնակցելով համապատասխան աշխատաժողովների և սեմինարների, որոնց շնորհիվ դու կընդլայնես քո գիտելիքները և կպահպանես ոլորտում առաջատարի դերդ:

Արդյունքների վրա հիմնված խրախուսումներ

ՔՈԱՖ-ում մենք բարձր ենք գնահատում նվիրված աշխատանքդ և խրախուսում ըստ քո կատարողականի։ Սա այն միջավայրն է, որտեղ քո ջանքերը տեսանելի են ու գնահատված։

ՔՈԱՖցիների պատմությունները

January 15, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի Սոցիալական աշխատանքի ծրագիրը․ հզորացնելով ընտանիքներին, վերափոխելով համայնքները

January 13, 2026
Կատեգորիա

Արմինեն ու Մելինեն՝ ՍՄԱՐԹ-ի սոցիալական աշխատողների տանդեմը

December 30, 2025
Կատեգորիա

2025-ը ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերի համար շրջադարձային էր

December 29, 2025
Կատեգորիա

Հզորացնելով Հայաստանի համայնքների ընտանիքներին. ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ազդեցությունը 2025-ին

January 7, 2026
Կատեգորիա

«Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան»

December 30, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի ոգևորիչ արդյունքները 2025-ին