Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
September 18, 2025
SMART

Վանաձորից 13-ամյա Գոռ Պապոյանի «հետաքրքրությունների մրցավազքում» (շախմատ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ծրագրավորման ամառային դպրոց, ՍՄԱՐԹ ու ավանդական կարատե) առաջին մրցանակային տեղը կիսում են ՍՄԱՐԹ-ն ու կարատեն։

«Մի օր դպրոցից հետո եկա տուն, ու մաման ասեց, որ ինձ ՍՄԱՐԹ-ում գրանցել է։ Ոչ մի բան չգիտեի այդ ժամանակ կենտրոնի մասին, շատ փոքր էի։ Որ առաջին անգամ տեսա, ապշել էի գեղեցկությունից, իսկ հետո հասկացա՝ ինչքան շատ բան կարող եմ սովորել այնտեղ»,- փայլող աչքերով ու անթաքույց ոգևորվածությամբ պատմում է արդեն փորձառու ՍՍՄԱՐԹացին։

Մինչ այսօր Գոռին հաջողվել է ՍՄԱՐԹ ուղու ինը ծրագիր հաղթահարել, անհամբեր սպասում է մնացած յոթին։ Ասում է, որ ամեն ծրագրից մի նոր բան է սովորում, որը պարտադիր կիրառում է կյանքում։

«Ծրագրավորման նոր լեզուն, որ ՍՄԱՐԹ-ում եմ սովորել, մենակ ես գիտեի «Արմաթ»-ի մեր խմբում, իսկ ՎԻ ֆիթներից ու պարից հետո ես ավելի ճկուն դարձա, ինչը շատ է օգնում ինձ կարատեի ժամանակ տարբեր վարժանքներ անելիս»,- ասում է Գոռն ու հավելում, որ կառավարման հմտություններն ընդհանրապես ամենուր է կիրառում։

Գոռը նաև իր տարիքային կարգում կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Հարցին՝ ի՞նչ է ուզում դառնալ, նա առանց երկար մտածելու ասում է՝ «առողջ մասնագետ»։ Մեկնաբանեք, ինչպես կուզեք։

Երաժշտական ձևավորման ժամանակ կենտրոնացումը շատ կարևոր է։

ՍՄԱՐԹ-ում ձեռք բերած հմտություններից Գոռի համար ամենաարժեքավորը թիմում աշխատելու կարողությունն է։

Երաժշտական գործիքներ ծրագրում Գոռը գտել է իր տարերքը։

Չինարենի իմացությունն օգնում է Գոռին Լոռիի մասին պատմել չին զբոսաշրջիկներին։

Բակային խաղերի սիրահար Գոռն ասում է, որ հենց ՍՄԱՐԹ-ի մազադաշտը պատրաստ լինի, ընդմիջումներն ավելի հավես ու արդյունավետ կանցնեն։

Այս խուրձում ամենաարժեքավորը պարապմունքի չորրորդ օրը մարզիչից ստացած մեդալն է, որը Գոռին ոգևորեց ավելի լավ պարապել ու հասնել  կրկնակի չեմպիոնի կոչման։

Հորդորվում է դանակով նման հնարքներն անել միայն տատամիի վրա ու մարզիչի խիստ հսկողությամբ։

Հետաքրքիր փաստ։ Ըստ Գոռի սենսեյի՝ շոտոկան կարատե դո միջազգային ֆեդերացիայի հիմնադիրներից Իլյա Յորգային Հայաստանը պաշտոնապես թույլատրել է Արարատի սիմվոլը գործածել իր ստորագրության մեջ։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Լավանդայի կախարդանքը Լոռիում․ ՔՈԱՖ-ի նոր այգին հրաշալի հնարավորություններ է ստեղծում ՍՄԱՐԹ ավանում

September 1, 2025
Կատեգորիա

Լոռու գյուղերից՝ ուղիղ ՍՄԱՐԹ կենտրոն. ՔՈԱՖ-ը նոր տրանսպորտային համակարգ է գործարկում

September 1, 2025
Կատեգորիա

ԼՈՌՈՒ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ 2024 ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ