Եղեգնուտի սարերում ապրող պատմությունը

September 3, 2025
Photoblog

Մի հետաքրքիր մրցակցություն կա Հայաստանի գյուղերի միջև․ որտեղի՞ կարտոֆիլն է ավելի լավը։ Որի՞ բնակիչներն են ավելի շնորհալի։

Լոռու մարզը տաղանդավոր բազմաթիվ հայորդիների ծննդավայր է։ Բոլոր 122 գյուղերն էլ տարբեր պատմություններ, միֆեր ու բնորոշումներ ունեն, որ կա՛մ իրենք են իրենց տվել, կա՛մ հարևան համայնքները։ Այնուամենայնիվ, հարստություններ կան, որ ընդհանուր են՝ լեռների խաղաղությունը, սառնորակ աղբյուրներն ու Դեբեդ գետը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ներշնչանքը։

Դեբեդ գետն սկիզբ է առնում Եղեգնուտի մերձակա բարձունքից ու հոսում երկար ու խորունկ ձորերով։ Եղեգնուտը (նախկինում՝ Ղամշկուտ) հիմնադրվել է 1856 թվականին Պողոս անունով քահանայի կողմից։ Պողոսը Եղեգնուտ է տեղափոխվել մի քանի ընտանիքների հետ, նախ՝ եկեղեցի, հետո՝ շուրջը մի քանի տուն է կառուցել։ Գյուղացիներն առանձնակի հպարտությամբ են խոսում հնագույն խաչքարերի և մ․թ․ա․ թվագրվող ամրոցների մնացորդների մասին։ Հնագիտական գտածոները հաստատել են հին գերեզմանների առկայությունը ևս։

Թեև գյուղի անվան արմատը՝ եղեգը, հուշում է հացազգիների այս ցեղի առկայության մասին, բայց այսօր եղեգն միայն լեռներում կարելի է գտնել։ Անասնապահությունը գյուղացիների հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն է։

«ՔՈԱՖ-ը մեր լավ բարեկամն է»,- բազմաթիվ եղեգնուտցիներ են ասում։ ՔՈԱՖ-ի շահառու այս գյուղը 800-900 բնակիչ ունի։ Միջնակարգ դպրոց կա՝ 64  աշակերտով։ Չնայած կառուցվել էր 200 դպրոցականի համար, բայց նրանց թիվն արտագաղթի պատճառով տարեցտարի նվազել է։ Մեր առատաձեռն աջակիցների շնորհիվ դպրոցում հիմնել ենք ճաշարան, որտեղ տարրական դպրոցի՝ 1-4-րդ դասարանցիներն ամեն օր անվճար տաք և առողջ սնունդ են ստանում։ ՔՈԱՖ-ը նաև վերանորոգել է դպրոցի սանհանգույցը, կահույք և մարզագույք տրամադրել։

Սպիտակի երկրաշարժից 32 տարի անց էլ կարելի է տեսնել քանդված շինություններ ու ժամանակավոր վագոն-տնակներում բնակվող ընտանիքներ։ Միևնույն ժամանակ, սակայն, գյուղում լավատեսության ոգի կա, հավատ վաղվա օրվա հանդեպ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հայտնությունը գյուղի մերձակայքում տեղացիները համարում են արտակարգ բացահայտում պատանիների ու երիտասարդների համար․ այն թույլ է տալիս նրանց ճանաչել սեփական կարողությունները ու գործի դնել դրանք։ Այն դարպաս է դեպի նորարարություն և արդի մասնագիտություններ։

«ՍՄԱՐԹ-ում շատ ծրագրերի եմ մասնակցել՝ մարքեթինգ, ագրոտեխնոլոգիա, մեդիագրագիտություն, կինոգետ և այլն։ Մեկուսացման այս ընթացքում անչափ կարոտում եմ կենտրոնն ու երբեմն նույնիսկ զբոսնում դեպի այնտեղ, որ շենքը տեսնեմ»,- ասում է ՍՄԱՐԹ կենտրոնի մարքեթինգի 15-ամյա ուսանող Լիանա Աղաջանյանը։

Պահպանելով ամեն գյուղի բացառիկությունը՝ մենք ուրախությամբ մեկ հարկի տակ ենք հավաքել տասնյակ համայնքների երիտասարդների։ Այստեղ իրենց տարբերությունները հիացմունք են առաջացնում, նմանություններն էլ հիմք են դառնում համագործակցության և ամուր ընկերության։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»