Նկարչությունից մինչև մարտեր առանց կանոնների

September 1, 2025
Photoblog

Ներկեր, վրձիններ, խաղալիք ավտոմեքենաների մասեր, շարժիչներ, սեղանի թենիսի գնդակ, պաղպաղակի փայտիկ, տարբեր հզորության մարտկոցներ և այլ անհավանական ու տարօրինակ մանր դետալներ և իրեր կարելի է գտնել 9-ամյա Աշոտ Հարությունյանի աշխատասեղանին:

Նա վստահ է՝ երբ մեծանա, ռոբոտաշինությամբ է զբաղվելու։

«Ես դեռ չգիտեմ, թե ոնց է կոչվում այդ մասնագիտությունը։ Արի իմ ձևով ասեմ։ Ուզում եմ՝ ռոբոտներ սարքեմ»,- բացատրում է Աշոտը։

Ռոբոտաշինությունը 9-ամյա տղայի հետաքրքրություններից մեկն է։

Աշոտն Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում ՔՈԱՖ-ի նկարչության ծրագրի մասնակիցներից է։ Համավարակի օրերին նա ինքնուրույն սկսեց նաև քանդակագործությամբ զբաղվել։

Մի օր էլ Աշոտը գնաց տեսնի, թե կտսեր եղբայրը՝ Արտյոմը, ոնց է պարապում մարտեր առանց կանոնների։ Պատմում են, որ Արտյոմը, քանի շատ փոքր էր, հոգնեց մի պահ ու հենց գորգի վրա էլ քնեց։

«Աշոտը խնդրեց մարզիչին թույլ տալ իրեն եղբոր փոխարեն շարունակել։ Դուրն եկավ ու արդեն երկու տարի է եղբայրներով զբաղվում են այդ մարտարվեստով»,- պատմում է տղաների մայրը՝ Զարինեն։

Աշոտի խաղալիք ավտոմեքենաները սովորաբար երկար կյանք չեն ունենում: Նրան ավելի շատ հետաքրքրում են ավտոմեքենաների շարժիչները, որոնք նա օգտագործում է նոր իրեր պատրաստելու համար: Այս մեկը, օրինակ, օդորակիչ է դարձրել:

Պապ ու թոռ շախմատ են խաղում: Ավագ Աշոտը երբեք հատուկ չի հանձնվում կրտսեր Աշոտին գոհացնելու համար:

Ամռանն Աշոտը սիրում է այգում կամ իրենց շենքի բակում նկարել: Ասում է՝ բնություն շատ է սիրում նկարել։

Համավարակի թեմայով Աշոտը նկարչական տարբեր մրցույթների է մասնակցել: Այս դիմակը ևս նկարազարդել է մրցույթի շրջանակներում:

Դալարիկի երեխաների սիրելի զբաղմունքներից մեկը հեծանվավազքն է:

Հեծանիվի անսարքությունն են վերացնում, որ Աշոտը նորից վերադառնա հեծանվավազքին:

Արդեն երկու տարի է, ինչ Աշոտը զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով:

Հարությունյան եղբայրների մենամարտը․ լավ մարզավիճակում լինելու համար եղբայրներն ինքնուրույն պարապում են տանը:

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»