Արեն Երանոսյան. «Ես երբեք չեմ դադարում սովորել»

ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
November 19, 2025
SMART

Տնտեսագետի, մաթեմատիկայի ուսուցչի ու ռոբոտաշինության մասնագետի թեժ պայքարում ՍՄԱՐԹ-ի մեխատրոնիկայի ծրագրավար Արենի պարագայում հաղթել է վերջինը, սակայն դեռ շուտ է հայտարարել «մասնագիտությունների պատերազմի» ավարտի մասին։

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղից Արեն Երանոսյանը խոստովանում է, որ ինքը չի դադարում սովորել, ու միանգամից թվարկում է մի շարք ոլորտներ ու մասնագիտություններ, որոնք ինքնուրույն  ուսումնասիրում ու փորձարկում է։ Ինչպես արդեն կռահեցիք, Արենի նոր մասնագիտությունը սարերի հետևում չէ։ 

Ճշգրիտ գիտությունների հետ գործ ունեցող ծրագրավարը, որքան էլ պարադոքսալ հնչի, բայց հավատում է ճակատագրին և բերում երկու թարմ օրինակ իր կյանքից. մեկը՝ երբ հանդիպեց ապագա կնոջը ու հենց այդ պահին հասկացավ, որ վերջինիս հետ ընտանիք է կազմելու, մյուսը՝ ՍՄԱՐԹ-ի մեխատրոնիկայի ծրագրավարի թափուր հաստիքը, որի համար երկար ժամանակ մասնագետ չէր գտնվում այն պարզ պատճառով, որ, ըստ Արենի՝ «այդ աշխատանքը ինձ էր սպասում»։

«ՍՄԱՐԹ-ում ես ունեմ այն ամենը, ինչը սիրում եմ. նոր հմտություններ ձեռք բերելու, երեխաների հետ աշխատելու, նրանցից սովորելու ու անվերջ լիցքավորվելու հնարավորություն»,- մեծ ոգևորությամբ պատմում է Արենը։

Մինչև ՍՄԱՐԹ-ում աշխատելը նա հասցրել է «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի շրջանակում որպես ուսուցիչ առաջնորդ գործուղվել Դսեղ։ Գայթակղությունը մեծ էր. նոր ոլորտ, նոր երեխաներ ու նոր համայնք։ Դպրոցում աշխատելուն զուգահեռ Արենը Լոռվա Թումանյան քաղաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սկսեց ռոբոտաշինություն դասավանդել։

«Ցանկացած աշխատանքում ինձ համար կարևորը երեխաների առկայությունն է, և մինչև այսօր ես նախապատվությունը տվել եմ այն նախագծերին, որտեղ հնարավորություն եմ ունեցել իմ գիտելիքները փոխանցելու ու սովորելու նոր սերնդից»,- եզրափակեց Արենը։
Արենի դեմքը, երբ ուսանողներից մեկը սմարթ լուծում է առաջարկում։
Մեխատրոնիկայի խումբը ամառային ծրագրերի շրջանակում աշխատում է «Խելացի քաղաք» նախագծի վրա։
Ծրագրավարի խոսքով՝ երեխաների հետ աշխատանքն իրեն մոտիվացնում է ավելի շատ ինքնակրթվել ու զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Արենը ամենաշատը ոգևորվում է, երբ տեսնում է, թե ինչպես են աղջիկները հետաքրքրություն ցուցաբերում ռոբոտաշինության նկատմամբ։
Թումանյան քաղաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի երեխաները, որոնք համտեղությամբ նաև ՍՄԱՐԹ-ի ուսանողներ են, նոր ռոբոտի ստեղծման վրա են աշխատում։
Լինելով ֆուտբոլի սիրահար՝ Արենն առիթը բաց չի թողնում «գնդակ տշել»։
Արենի ոչ աշխատանքային օրերը սկսվում են տղայի՝ Միքայելի հետ Վանաձորի Արցախ պուրակի խաղասրահում։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

November 19, 2025
Կատեգորիա

Արեն Երանոսյան. «Ես երբեք չեմ դադարում սովորել»

November 19, 2025
Կատեգորիա

Լուսինե Ազարյան. ՍՄԱՐԹ-ի շտապ օգնությունը

October 29, 2025
Կատեգորիա

Ամփոփում ենք ՔՈԱՖ-ի «Դեպի դպրոց 2025» դրամահավաքի արդյունքները․ շնորհակալություն Հայաստանի ապագան քարտեզագրելու համար

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար