Գարիկ Վարոսյանն ու իր սիրելի նկարիչների հնգյակը

September 1, 2025
SMART

Դալին, Միքելանջելոն, Դա Վինչին, Վահրադն ու Տարոնը ՍՄԱՐԹ-ի ուսանող Գարիկ Վարոսյանի սիրելի նկարիչներն են, ոգեշնչանքի աղբյուրը։ Առաջին երեքին հավանաբար ծանոթ եք, իսկ Տարոն Մարուքյանն ու Վահրադ Մելիքջանյանը ՍՄԱՐԹ-ի երկու արտիստիկ ծրագրավարներն են, որ նկարչություն և թվային նկարչություն են դասավանդում։

Կես կատակ, կես լուրջ՝ Գարիկի՝ նկարչության հանդեպ սերը հենց Տարոնի ու Վահրադի շնորհիվ ավելի ամրապնդվեց ու սիրողականից անցավ մասնագիտական դաշտ։ Իր սիրելի ուսուցիչներին արդեն հասցրել է շատ թանկ նվեր անել՝ իր ձեռքով արված դիմանկար։

«Նկարչությունն իմ կյանքի իմաստն է»,- հստակ կողմնորոշված ասում է Գարիկը, ով այս տարի ավարտել է դպրոցն ու հետագայի պլաններ է կազմում։ Թեև ապագա մասնագիտության հարցում դեռ հստակ չի կողմնորոշվել, սիրտն իրեն ուղղորդում է անիմացիայի աշխարհ։

Նկարելուց զատ՝ լավ գիտի արվեստի տարբեր ուղղությունների, նկարիչների կյանքի ու հայտնի մուլտֆիլմերի ստեղծման պատմությունները։ Միգուցե հենց ի՞նքը մի օր ստեղծի վաղվա աշխարհահռչակ կերպարներից մեկը։

Դպրոցական կյանքն ավարտվեց, բայց ՍՄԱՐԹ-ում ճանապարհը՝ ոչ։ Նկարչության, չինարենի, անգլերենի, ապա նաև երաժշտական գործիքների ծրագրերն ավարտելուց հետո Գարիկին սպասում են տասնյակից ավելի ծրագրեր։

Ասում է՝ ՍՄԱՐԹ-ում իր աշխարհայացքը շատ փոխվեց․ «Ավելի կողմնորոշված ու ինքնավստահ դարձա։ Նոր գիտելիքներ ու ընկերներ ձեռք բերելուց բացի ամենամեծ ձեռքբերումս թիմային աշխատանքի փորձն է»։

Սիրում է տիեզերք նկարել։ Իսկ տիեզերքում սահմաններ կա՞ն։

Դբա անսահմանություն։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Լավանդայի կախարդանքը Լոռիում․ ՔՈԱՖ-ի նոր այգին հրաշալի հնարավորություններ է ստեղծում ՍՄԱՐԹ ավանում

September 1, 2025
Կատեգորիա

Լոռու գյուղերից՝ ուղիղ ՍՄԱՐԹ կենտրոն. ՔՈԱՖ-ը նոր տրանսպորտային համակարգ է գործարկում

September 1, 2025
Կատեգորիա

ԼՈՌՈՒ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ 2024 ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ