Ինչու՞ պետք է երեխաները սովորեն անգլերեն:

September 3, 2025
Education

Արմավիրում և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում անցկացվել է COAF-ի և ԱՄՆ դեսպանատան անգլերեն հասանելիության միկրոսթաթոշակային 4-օրյա ճամբար Արագածավանից, Լեռնագոգից, Բենիամինից, Վահագնուց, Մարտից, Դեբետից, Դսեղից, Եղեգնուտից, Ձորագյուղից, Այգեհովիտից:

Հայաստանի 5 մարզերի պատանիները պարապմունքներ են ունեցել, խաղ խաղացել և լսել հետաքրքրաշարժ դասախոսություններ, շփվել և խառնվել միմյանց հետ:

“Ամենակարևորն այն է, որ Հայաստանի տարբեր ծայրերից ժամանած ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան նոր ընկերներ գտնելու և ընդամենը մի քանի ամսվա ընթացքում սովորեցին արտահայտվել անգլերենով”, - նշեց ՍՄԱՐԹ նախաձեռնության տնօրեն Շահանե Հալաջյանը:

ԱՄՆ դեսպանատան մշակույթի և կրթության ոլորտի մասնագետ Հասմիկ Միքայելյանը խոսել է անգլերենի կարևորության մասին՝ կիսվելով երեխաների հետ իր մտքերով: Եղեգնուտից Դիանան ասաց, որ անգլերեն սովորելը բացարձակապես անհրաժեշտ է իր մասնագիտության համար, “Ես պատրաստվում եմ դառնալ էքսկուրսավար”: Դսեղից Շանթն ասաց, որ շատ կցանկանար ճանապարհորդել, “Չի կարելի դա անել առանց անգլերեն իմանալու”: Դսեղից Անին ասաց, որ ուզում էր դիմպլոմատ դառնալ, “Շատ կուզեի անգլերեն գրքեր կարդալ”: Այգեհովիտից Ստեփանը պատրաստվում է ֆուտբոլիստ դառնալ “Անգլերենն անհրաժեշտ է միջազգային ակումբներում խաղալու համար”:

Անգլերենի ուսուցչուհի Մարինե Միսկարյանը կարծում է, որ ծրագիրը մեծապես նպաստել է դեռահասների ինքնավստահությանն ու համագործակցության հմտություններին, “Բարելավվել է նրանց ինքնագնահատականը” ։

Փակման արարողության ժամանակ երեխաները տարբեր գույներով ներկեցին իրենց շապիկները՝ փորձելով արտահայտել իրենց տպավորություններն ու զգացմունքները Access ծրագրի մասին։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

August 26, 2025
Կատեգորիա

Քվեաթերթիկներ գյուղում. ինչպես են ուսանողական խորհուրդները գյուղահայ երիտասարդներին վերածում համայնքների ղեկավարների

September 1, 2025
Կատեգորիա

Արմավիրից մինչև Հարվարդի համալսարան. Մաքսիմի ճանապարհորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ն ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում նոր մարզական խաղադաշտ կառուցելու համար