Ձյուդոյի մարզիչ դառնալ երազող Դանիելը

September 1, 2025
Photoblog

Դպրոցի դասերն ավարտվել են, բայց անկյուններից մեկում եռուզեռը չի դադարում․ ուր որ է պետք է սկսվի ՔՈԱՖ-ի ձյուդոյի ծրագիրը։ Բոլորը տղաներ են՝ ճարպիկ, սնդիկ, անդադար վազվզող ու չհոգնող։

Նախ միասին հավաքում են այն գորգը, որի վրա մարզումներն են անցկացնում, ապա՝ հագնում կիմոնոներն ու ,հանելով կոշիկները, խնամքով անցնում գորգի վրա այնպես, որ փոշու ոչ մի հատիկ չներթափանցի իրենց ստեղծած «ամֆիթատրոն»։

Ողջույն խոնարհումով։ Սկսվում է նախավարժանքը: Երբ Արմավիրի Մյասնիկյան գյուղի «ձյուդոյի ազգային հավաքականը»  մի փոքր հանդարտվում է, սկսում ես նկատել երիտասարդներից յուրաքանչյուրին յուրովի։

Մարզիկներից մեկը 9-ամյա Դանիելն է՝ Հովհաննիսյանների ընտանիքի կրտսեր ներկայացուցիչը։ Ձյուդոյի այս մեծ ընտանիքում մի ընտանիք էլ իրենք են՝ եղբայրներով։ Դանիելը ձյուդոյի հաճախում է իր հարազատ եղբոր՝ Վահրամի ու իր հեռու և մոտ զարմիկների՝ Զավենի, Երվանդի, Հովհաննեսի ու երկու Գարիկների հետ։ Ընտանեկան դիմանկար։

Առաջին բանը, որ ձեզ իր մասին կպատմի Դանիելը, այն է, որ ինքը ձյուդո ու ֆուտբոլ, իսկ դպրոցի առարկաներից՝ ֆիզկուլտուրան, շատ է սիրում։ Իրական պատճառն այս ամենի մեջ «վազվզել սիրելն է»։

Դանիելի երազանքների մասնագիտությունն էլ ձյուդոյի մարզիչ լինելն է՝ հենց իր դպրոցում, ինչպես իր մարզիչ Գասպարը։

Ծրագրից դուրս էլ Դանիելը ձյուդոյի հետ կապը պահում է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ քաղաքացի» կրթական հավելվածի միջոցով։ 2021-ից սկսած՝ ՔՈԱՖցիները հավելվածի միջոցով կարողանում են ուսուցողական խաղեր խաղալ, հոլովակներ դիտել ու հարցումների մասնակցել իրենց ծրագրերի շրջանակներում։ Դանիելը հավելվածի ամենահմուտ կիրառողներից է։

Քրտնաջան նախավարժանքից հետո անցնում են ձյուդոյի հնարքներին։ Դանիելի ամենասիրելի հնարքը ոտնդիր հետն է (Osoto-gari):

Դասն ավարտվում է։ Տղաները խոնարհվում են,հրաժեշտ տալով մարզչին, ու շտապում հավաքել գորգը։ Մասնակիցներից ամենաբարձրահասակն օգնում է գորգի կտորները դասավորելու հարցում։

Հանում ենք կիմոնոները։ Մինչ հաջորդ «առաջնություն»։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»