Համադրելով Լոռու մշակույթը նորաձևության հետ. ՍՄԱՐԹացիները KULBAS գուլպաներ են ստեղծել

Մարկ Գարգարյան
September 1, 2025
Education

Այն, ինչ սկսվեց որպես դիզայնի վարպետության դաս, շուտով վերածվեց մշակույթի, ինքնության ու ինքնաճանաչման հետաքրքիր արկածների ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողների համար։

Համագործակցելով հայկական Kulbas բրենդի հետ, որն իր շահույթի 100%-ը նվիրաբերում է նշանակալի նախագծերի, Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում նախաձեռնել էինք թվային նկարչության չորսամսյա դասընթաց 20 ուսանողի համար։ Գաղափարից մինչև արտադրություն ճանապարհը լի էր բացահայտումներով, ստեղծագործականությամբ և արվեստով։ Kulbas-ի հիմնադիր Նարեկի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրավար Վահրադի մենթորությամբ ՍՄԱՐԹացիներն ուսումնասիրեցին արդյունաբերական դիզայնի սկզբունքները՝ զարգացնելով իրենց թվային նկարչության, պատմասացության և թիմում աշխատելու հմտությունները։ Նպատակը նոր գուլպայի համատեղ մշակումն էր՝ նախնական էսքիզից մինչև պատրաստի արտադրանք։

Ծրագիրն ամփոփվեց դիզայն-մրցույթով, որի ընթացքում ուսանողները փորձարկեցին իրենց ստեղծարարությունը՝ ոգեշնչվելով Լոռու հարուստ մշակութային ժառանգությունից։ Նրանք ոգեշնչում էին գտնում տեղական ավանդույթներից, գյուղական առասպելներից ու նույնիսկ իրենց ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվող պատմություններից։ Դիզայնի ծրագրերով աշխատելիս ու տեսողական պատմություններ ստեղծելիս՝ ուսանողները վերաիմաստավորում էին տեղական պատկերագրությունը՝ դրանք համեմելով իրենց ստեղծագործական մոտեցմամբ։

ՍՄԱՐԹացի Նանե Անանյանն ասում է՝ «եթե մեր ստեղծած գուլպաները հանվեն վաճառքի, ես այնքա՜ն կուրախանամ»։

«Ես բարձր ակնկալիքներ ունեի, և այս երեխաները դրանք գերազանցեցին հենց առաջին պահից»,-ասում է Նարեկը՝ 3-ժամյա վարպետության դաս անցկացնելուց հետո։-«Ուսանողները եռանդուն էին, հետաքրքրասեր և աներևակայելի տաղանդավոր։ Նրանց էներգիան ու ստեղծագործականությունը ինձ հույս ներշնչեցին, որ Հայաստանի դիզայնի ապագան վստահելի ձեռքերում է»։

Հաղթող դիզայնի խորհրդանիշներից մեկը հիմնված է տեղական առասպելի վրա։ Այն պատմում է մի արքայադստեր ու գյուղացու սիրո մասին, որի համար երիտասարդը վճարում է շատ դաժան ձևով՝ կորցնելով իր աչքը։ Այս պատմությունն արտացոլված է գուլպաների վրա՝ համարձակ նախշերով և մոտիվներով, որոնք հիշեցնում են հայկական ավանդական գորգարվեստը։ Չնայած հաղթող ճանաչվեց միայն մեկ թիմ, այնուամենայնիվ բոլոր կոնցեպտներից տարրեր ներառվեցին վերջնական ձևավորման մեջ՝ խրախուսելով թիմային ստեղծագործականությունը:

Վերջնական արտադրանքը՝ գուլպաները, արտացոլում են բոլոր ներկայացված աշխատանքների լավագույն կողմերը՝ մասնավորապես հաղթող թիմի դիզայնը, որը ոգեշնչված է Լոռու հինավուրց առասպելներից։

Դասընթացի հաջողության հիմնական գործոններից մեկը թվային դիզայնի ընդգծումն էր։ Վահէ և Լյուսի հիմնադրամի աջակցությամբ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները ստացան նոր iPad-ներ՝ հնարավորություն ունենալով աշխատել այն գործիքներով, որոնք կիրառում են ոլորտի մասնագետները։ Որպես կարևոր ռեսուրսներ՝ այս պլանշետները շարունակելու են ծառայել նաև ՍՄԱՐԹ-ի ապագա դասընթացների ու վարպետության դասերի ժամանակ։ Ի դեպ, Վահէ և Լյուսի հիմնադրամը նախկինում ևս աջակցել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին՝ ներգրավելով միջազգային մասնագետների, ովքեր տեղում՝ Դեբեդ գյուղում, ապագա սերնդին էին փոխանցում իրենց հմտությունները։

Վերջնական դիզայնով գուլպաներն շուտով կհանձնվեն արտադրության KULBAS-ի կողմից, իսկ վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերին։ Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է գործնական ուսուցումը վերածվել իրական ազդեցության։

Աջակցե՛ք Լոռու ստեղծարար երեխաներին՝ միանալով նախավաճառքին և ձեռք բերելով ձեր KULBAS գուլպան այսօր։ Առաքումը կմեկնարկի 2025 թ․ հուլիսի 28-ին։

Պատվիրե՛ք նախապես հիմա

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

August 26, 2025
Կատեգորիա

Քվեաթերթիկներ գյուղում. ինչպես են ուսանողական խորհուրդները գյուղահայ երիտասարդներին վերածում համայնքների ղեկավարների

September 1, 2025
Կատեգորիա

Արմավիրից մինչև Հարվարդի համալսարան. Մաքսիմի ճանապարհորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ն ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում նոր մարզական խաղադաշտ կառուցելու համար