
Դալարիկի ապագա ՏՏ փորձագետի պատմությունը

Նաիրի Մնացականյանը լուրջ 17-ամյա Դալարիկից է։ “Նա լավագույն աշակերտներից մեկն է”, - ասում է տեղի դպրոցի տնօրենի տեղակալը: “Նաիրին այն խելացի ու պայծառ դեռահասներից է, որոնք գիտեն իրենց նպատակը և ամեն ինչ անում են դրան հասնելու համար”: Սակայն Նաիրին կարծում է, որ ինքը միշտ չէ, որ այդպիսին է եղել, “ՔՈԱՖ-ը և նրա արտադասարանային գործունեությունը ինձ դարձրել են այնպիսին, ինչպիսին ես եմ” ։
Նաիրին ընդամենը 10 տարեկան էր, երբ նա ընդգրկվել էր COAF-ի և ԱՄՆ դեսպանատան անգլերեն հասանելիության միկրոսթաթոշակային ծրագրում։ Այնուհետև միացել է Աֆլաթունին՝ ՔՈԱՖ-ի կողմից սոցիալական և ֆինանսական կրթություն իրականացնող նախագիծը։ Ավելի ուշ նա սկսել է հաճախել Թումո՝ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նա հաջողակ էր այն ամենում, ինչ փորձեց։ “Այն, ինչ ինձ ամենից շատ դուր է գալիս, բանավեճի ակումբն է, որը ՔՈԱՖ-ը մեկնարկել է մեր դպրոցում։ Ես չէի կարծում, որ լավ եմ խոսում, բայց պարզվեց, որ կարող եմ դա անել նաև: Սովորեցինք քննարկել հակադիր կետեր, սկսեցինք մասնակցել բանավեճի մրցույթներին։ Նույնիսկ ազգային բանավեճի մրցույթներում մրցանակներ ենք վերցրել” ։
Նաիրին որոշել է դառնալ ՏՏ ոլորտի փորձագետ: “Եթե COAF-ը չլիներ, ես այդքան վստահ չէի լինի և չէի իմանա, թե ինչ եմ ուզում անել իմ կյանքի հետ։ Հիմա հաստատ գիտեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաներ եմ մասնագիտանալու: Ես կցանկանայի դառնալ հայտնի ծրագրավորող և սովորել արտասահմանում, բայց երբեք չեմ կորցնի կապը իմ գյուղի հետ: Ես պլանավորում եմ օգնել իմ համայնքին, որքան կարող եմ”:
Եվ նա դա արդեն անում է՝ ՏՏ և մաթեմատիկայի իր գիտելիքները կիսելով տեղի դպրոցականների հետ։ “Նաիրին վստահ է, բայց շատ համեստ, - ասում է մի ուսուցիչ, - նա նման է հում ադամանդի, որը ՔՈԱՖ-ը մտցրել է գեղեցիկ շրջանակի մեջ”: