Իսկ դու կլինե՞ս հերոս։ Պիտի լինես։

September 1, 2025
News

Հերոսը։ Նոր հերոսը։ Հերթական հերոսն անմահացած։

Իսկ մենք ուզո՞ւմ ենք հերոսներ ունենալ։

Սահմանին, թե թիկունքում՝ պատերազմն անցնում է բոլորի կողքով։ Այն թողնում է հարյուրավոր չլսված պատմություններ, դառը հրաժեշտներ, վերջին զանգեր, բաղձալի վերադարձեր, քաղցր հիշողություններ ու վերքեր, որ դժվար թե սպիանան։

Հայոց պատմության դասերին սովորել ենք շատ պատերազմների մասին, սերտել թվականները, զոհերի թիվը և այն թագավորների անունները, որոնք գրքերում հերոսների և հաղթանակի խորհրդանիշներ են։ Հիմա, երբ ինքներս ենք պատերազմ ապրում, ամեն մի նոր զոհի մասին  բոթը  հարվածում է մեզ։

Իսկ ո՞վ է հերոսը պատերազմի ժամանակ․

  • Զինվորները, որոնք իրենց կյանքի գնով պայքարում են հանուն հայրենիքի ու իրենց սիրելիների պաշտպանության համար,  ընկնում են, կանգուն մնում, ում բախտն է բերում, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կարող են հերոսություն անել,
  • բժիշկները, որոնք կռվում են կյանքի համար  այլ ճակատումւ, ր փրկում են կյանքեր, կռիվ տալիս ամեն մի հերոս զինվորի հետ՝ վտանգելով իրենց կյանքը շարունակ ռմբակոծվող քաղաքներում ու գյուղերում
  • սոցիալական ակտիվիստները, որ ինքնակազմակերպվում են, հավաքագրում սնունդ ու ապրանքներ՝ սահման ուղարկելու և տեղահանված ընտանիքներին օգնելու համար,
  • տեղեկատվական պատերազմում կռվողները, որ բառերն ու կեղծ էջեր բողոքարկելը դարձրել են զենք՝ որ կստիպի աշխարհին իմանալ ճշմարտությունն ու ձեռքերը ծալած չնստել,
  • Սփյուռքը, որ ամեն անգամ դառնում է մի բռունցք ու ցույց տալիս, որ «Անապատ ուղարկեք նրանց առանց հացի ու ջրի։ Այրեք նրանց տներն ու եկեղեցիները։ Հետո տեսեք` արդյո՞ք նրանք նորից չեն ծիծաղի, երգի եւ աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհում, կտեսնեք՝ նրանք նոր Հայաստան կստեղծեն» (Վիլյամ Սարոյան):

Յուրաքանչյուր ոք, ով կատարում է իր պարտականությունն ու աշխատանքը պատասխանատվության բարձրագույն զգացումով և նվիրվածությամբ, հերոս է: Մենք բոլորս հերոսներ ենք այնքանով, որքանով մեր «խրամատներում» կատարում ենք մեր ամենօրյա գործը:

Ուրեմն՝ մի՞շտ պիտի հերոսներ լինենք։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Դեբեդը նոր ուսումնական տարին դիմավորում է ժամանակակից նորակառույց դպրոցով

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Resources for the Los Angeles Community and Ways to Help In the Aftermath of Fires

September 1, 2025
Կատեգորիա

Տիկո Մակունցն իր աշխատանքների վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերի ՔՈԱՖ-ԻՆ

September 1, 2025
Կատեգորիա

Ջո Մանգանելոյի ուխտագնացությունը դեպի Հայաստան. ճամփորդություն ժառանգության և հույսի ուղիներով

September 1, 2025
Կատեգորիա

Զարգացնելով գյուղական առողջապահության ոլորտը. Դսեղում բացվեց նոր առողջության կենտրոն