
Չեմ կարող դադարել հիանալ COAF-ի մարդկանց նվիրվածությամբ

Հանդիպեք Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, սոցիոլոգիայի և կոնֆլիկտների ուսումնասիրության փորձագետ Արփինե Մաժինյանին: 2017 թվականին պարգևատրվել է Ֆուլբրայթի արտասահմանյան ուսանողական ծրագրի դրամաշնորհով։ Ներկայումս նա հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճան է հետապնդում Օրեգոնի պետական համալսարանում:
Այս ամառ Արփինեն միացել է COAF Նյու Յորքին որպես ամառային պրակտիկանտ ՝ Էդմունդ Մասկի պրակտիկայի ծրագրի շրջանակներում: Նա իր պրակտիկայի մեկ շաբաթն անցկացրել է ՔՈԱՖ Արմենիայում՝ աշխատելով Երեխայի և ընտանիքի աջակցության թիմի հետ։
“Իմ հատուկ ուշադրության կենտրոնում են սոցիալական քաղաքականությունը, երեխաների հետ կապված քաղաքականությունը և աղքատության կրճատումը”, - ասում է Արփինեն։ “Ես միշտ կրքոտ եմ եղել երեխաների պաշտպանության, աղքատության կրճատման և իրավահավասարության խնդիրներով։ ՔՈԱՖ-ը բացառիկ կազմակերպություն է, որի գործունեությունն անդրադառնում է իմ հետաքրքրությունների ողջ սպեկտրին...”:
Երբ Արփինեն ժամանեց Երևան, նա սկսեց աշխատել Սոցիալական աշխատանքի ենթածրագրի գնահատման առաջարկի, ինչպես նաև ընդհանուր ծրագրի մոնիտորինգի պլանի մշակման վրա: “Թիմի հետ քննարկումները և այցելությունները շահառու համայնքներ և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն օգտակար էին ՔՈԱՖ-ի առաքելությունը հասկանալու, կազմակերպության գործունեությունը տեղում տեսնելու և իմ աշխատանքի շրջանակը սահմանելու համար”, - ասում է նա: “Արդյունքում աշխատում եմ մի նախագծի վրա, որի միջոցով կարող եմ նպաստել ՔՈԱՖ-ի ջանքերին և ինքս ձեռք բերել նոր փորձաքննություն”:
Մինչ ԱՄՆ գալը Արփինեն աշխատում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Մոնիտորինգի և գնահատման բաժնի հետ։ “Ես կցանկանայի օգտագործել և ՔՈԱՖ-ի հետ կիսվել այն փորձաքննությամբ, որը ձեռք բերեցի այդ երկու տարիների ընթացքում”, - ասում է Արփինեն։ “Բացի այդ, ես որոշակի նախապատմություն ունեմ հետազոտությունների ոլորտում, ինչը, կարծում եմ, կարող է օգտակար լինել նշված աշխատանքի ոլորտում”:
Արփինեի նպատակն ավարտելուց հետո երեխաների հետ կապված ոլորտում կարիերա կառուցելն է և Հայաստանի երեխաներին օգնելը: “Այսպիսով, COAF-ում պրակտիկան հիանալի հնարավորություն է ինձ համար”, - ասում է նա: “ՔՈԱՖ-ը հրաշալի կազմակերպություն է։ Չեմ կարող դադարել հիանալ ՔՈԱՖ-ի մարդկանց նվիրվածությամբ և թե որքան կրքոտ են նրանք իրենց գործի նկատմամբ” ։