Երբ բառերը դառնում են գույն․ աշակերտներն արվեստի միջոցով նորովի բացահայտում են Սարոյանին

ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
February 11, 2026
Events

Ի՞նչ գույն ունի Սարոյանի բառը։ Ի՞նչ պատկեր կարող է ծնվել մի նախադասությունից, մի հերոսից կամ մի զգացումից։ Այս հարցերին իրենց գույներով ու երևակայությամբ պատասխանել են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներ՝ ոգեշնչվելով Վիլյամ Սարոյանի «Նարիջները» և «Հինգ հասուն տանձերը» պատմվածքներից։ 

«Սարոյանական օրեր» միջոցառումների շրջանակում ՔՈԱՖ-ը հայտարարել է գեղարվեստական աշխատանքների մրցույթ, որը նպատակ ուներ բացահայտել Սարոյանին նոր տեսանկյունից՝ ոչ միայն որպես գրող, այլ նաև որպես նկարիչ։ 

Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Սյունիքի 10–15 տարեկան 168 աշակերտ դիմել է մրցույթին։ Ժյուրին առանձնացրել է 15 լավագույն աշխատանք, որոնք վերջերս ցուցադրվել են  Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում կայացած «Սարոյանական գույներ․ բառերից անդին» Վիլյամ Սարոյանի նկարչական աշխատանքների միջազգային ցուցադրության փակման ընդունելությանը։

Միջոցառման ընթացքում ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիաննա Ղալթաղչյանն վկայականներ ու նվերներ է հանձնել մրցույթի հաղթողներին։ 

««Սարոյանական օրերի» շրջանակում ՔՈԱՖ-ը չի սահմանափակվել միայն արվեստի գործերի մրցույթով։ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող անգլերենի Աքսես ծրագրի ուսանողների հետ կազմակերպել ենք գրողի գործերի ընթերցանություն ու դրանց հիման վրա ստեղծվել են փոքրիկ ֆիլմեր»,- իր խոսքում նշել է Ղալթաղչյանը։

Արմավիրի մարզի Նորապատ գյուղից Մարիան, ոգեշնչվելով Սարոյանի «Հինգ հասուն տանձեր» պատմվածքի սյուժեով, պատկերել է դեպի արևն ու ազատությունը ցատկող տղայի։ 

«Մանկուց նկարում եմ,, բայց պրոֆեսիոնալ մեկ տարի է ինչ զբաղվում եմ նկարչությամբ։ Այս նկարը ստեղծելու գաղափարն անմիջապես է առաջացել։ Մի օրում սկեչն եմ արել, իսկ երկրորդ օրն արդեն ջրաներկով գունավորել»,- ստեղծագործական ընթացքի մասին պատմում է Մարիան։

Մրցույթի երկրորդ բաղադրիչով առանձնացվել են ամենաակտիվ դպրոցները՝ ըստ ներկայացված աշխատանքների քանակի։ Լավագույն հնգյակը գլխավորում են Գյումրիի, Մարալիկի, Աշնակի, Արտենիի, Վանաձորի և Գորիսի դպրոցները։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես կարող է գրականությունը վերածվել գույնի, իսկ բառը՝ պատկերի՝ բացահայտելով երեխաների ստեղծագործական ներուժն ու կապը համաշխարհային գրական ժառանգության հետ։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

February 11, 2026
Կատեգորիա

Երբ բառերը դառնում են գույն․ աշակերտներն արվեստի միջոցով նորովի բացահայտում են Սարոյանին

September 1, 2025
Կատեգորիա

«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը

September 1, 2025
Կատեգորիա

Դբա մաս-մաքուր Դեբետ կամ մաքրության օր Դեբետում

September 1, 2025
Կատեգորիա

Մեր տասներորդ գարունը Արտենի գյուղում

September 3, 2025
Կատեգորիա

Չինական խոհանոց՝ երբ ուտեստը մշակույթներ է միավորում